Հայաստանը Լեհաստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք է սահմանել։ Այս որոշումը ստորագրել է Նիկոլ Փաշինյանը։
«Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասը`1. Սահմանել Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդի հաստիք»,- նշվում է որոշման մեջ։





























