«Ագարակ» սահմանային անցակետում աշխատանքներն իրականացվում են բնականոն հունով։ Այս մասին NEWS.am-ին պարզաբանեցին ՊԵԿ-ից։
«Հայկական կողմի հատվածում բեռնատար տրանսպորտային միջոցների կուտակումներ, սահմանային անցակետի աշխատանքի հետ կապված ուշացումներ կամ երթևեկության հոսքի դադարներ չեն արձանագրվել»,- նշվում է ՊԵԿ-ի պարզաբանման մեջ։
Ավելի վաղ NEWS.am-ը հրապարակել էր հոդված ցեմենտի սուր դեֆիցիտի մասին։ Մեզ հետ զրույցում Իրանից ցեմենտ ներմուծող ընկերություններից մեկի տնօրենը խոսելով խնդրի մասին նաև ասել էր, որ Իրանի հետ սահմանին կուտակումներ են։ Նա մասնավորապես նշել էր, որ սահմանին քաոսային վիճակ է, բեռնատարների հսկայական կուտակումներ են․ եթե նախկինում սահմանը հատելը ձգվում էր մաքսիմում 1-ից 3 օր, այժմ կա մեքենա, որ 16 օր մնում է սահմանին, չի կարողանում անցնել։
Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջեւ են հայտնվել





























