Սեպտեմբերի 16-ին Երևանում շարունակվում է Հայաստանի նորընտիր խորհրդարանի առաջին քառօրյայի աշխատանքը։

Այժմ քննարկվում է խորհրդարանի Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։

Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցությունը, որին այդ պաշտոնը հասել է ըստ քվոտայի, առաջադրել է իր պատգամավոր Ռուբեն Մխիթարյանի թեկնածությունը։