Նախընտրական քարոզարշավի ժամանակ NEWS.am-ի արձանագրած խախտումները մեծ աղմուկ բարձրացրին, ինչն այն ժամանակ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյնաին ստիպեց հրապարակավ արձագանքել կատարվածին։

Արագածոտնի մարզի մի շարք դպրոցների տնօրեններ, որոնք թույլ էին տվել դասի ժամին աշակերտների և ուսուցիչների կազմակերպված մասնակցություն ՔՊ-ի քարոզարշավին, ազատման դիմումներ գրեցին։ ԿԳՄՍ նախարարության որոշմամբ, սակայն, նրանց դիմումներն այդ ժամանակ չմակագրվեցին, փոխարենը ծառայողական քննություն նշանակվեց՝ պարզելու կատարվածի հանգամանքները։

Դեպքից 4 ամիս անց այս տնօրեններից  առնվազն երկուսը շարունակում են պաշտոնավարել։

Բերքառատի դպրոցի տնօրեն Աննա Վարդանյանը, որն անձամբ էր ուսուցիչների հետ գազելով գյուղից հասել Ծաղկահովիտ համայնք՝ ՔՊ-ի քարոզարշավին մասնակցելու։ Եվ Արագածի թիվ 2 դպրոցի տնօրեն Արման Կարապետյանը, որի ղեկավարած դպրոցի աշակերտները ևս դասի ժամին մասնակցել էին քարոզարշավի։

Մեզ հետ զրույցում Աննա Վարդանյանն ասաց, որ ընթացակարգը սահմանված կարգով ընթացել է, ինքը ստացել է խիստ նկատողություն։

Հարցին՝ այսնիքն՝ ազատման դիմումը հե՞տ է վերադարձվել, տնօրենն ասել է՝ այո

Արման Կարապետյանն էլ ասել է, որ նկատողություն է ստացել։

Քուչակի դպրոցի տնօերն Սասուն Աշուղյանը, որը նույնպես ազատման դիմում էր գրել, ապա  նկատողություն ստացել  նախարարությունից, բարձրացված աղմուկից հետո այդուհանդերձ որոշել է հեռանալ։

Կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարարությունից տեղի ունեցածի վերաբերյալ հետևյալ մեկնաբանությունն են տվել․

«2026 թ. մայիսի 13-ին ՀՀ Արագածոտնի մարզի Արագած, Քուչակ և Բերքառատ գյուղերի հանրակրթական դպրոցների մանկավարժների և սովորողների կողմից արձանագրվել է մասնակցություն քաղաքական քարոզարշավի՝ աշխատանքային ժամերին և ուսումնական գործընթացի ընթացքում։ Խախտվել է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդհոդվածի 8-րդ մասի պահանջը, համաձայն որի՝ ուսումնական հաստատություններում արգելվում է իրականացնել քաղաքական գործունեություն և քաղաքական քարոզչություն։Դպրոցներիտնօրենների նկատմամբ կիրառվել ենկարգապահական տույժեր՝ խիստնկատողություն»։

Մանրամասները՝ ռեպորտաժում