ԿԺԴՀ-ն խախտում է իր միջազգային պարտավորությունները միջուկային անվտանգության բնագավառում: Այս մասին Մեծ ութնյակի գագաթնաժողովի լիագումար նիստում հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:Ինչպես հաղորդում է «Վեստին», իր ելույթում Օբաման մասնավորապես նշել է, որ ԿԺԴՀ-ն հնարավորություն ունի «կրկին միանալու միջազգային հանրությանը»:  

«Սակայն նրանք չեն կարող դա անել, եթե շարունակեն այն քայլերը, որոնք ձեռնարկում են վերջին ամիսներին»,-նշել է ԱՄՆ առաջնորդը` նկատի ունենալով Փհենյանի կողմից տիեզերք արբանյակ բաց թողնելու գործընթացը, ինչպես նաեւ միջուկային ռեակտորի կառուցման նախաձեռնությունը:

Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, հրավկորեական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Հյուսիսային Կորեան վերսկսել է նոր փորձարարական մկջուկային ռեակտորի կառուցման աշխատանքները: