Հայաստանի ռուսական ռազմաբազայում անցած շաբաթ ավարտվել են ավիատեխնիկայի եւ ցամաքային ապահովման միջոցների ամառային ռեժիմի բերման աշխատանքները: Այս մասին հաղորդում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:
Դրանից հետո օդաչուները վերականգնել են ուսումնական թռիչքները: Տարեսկզբից ամառային կազմով արդեն մոտ 300 ուսումնական թռիչք է կատարվել: Յուրաքանչյուր օդաչուի միջին թռիչքը կազմում է ավելի քան 20 ժամ:




























