Միջազգային ջրերում հնդկական և պակիստանյան ռազմական նավերի բախումից հետո Հնդկաստանը կանչել է Պակիստանի ժամանակավոր հավատարմատարին։
Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել են, որ պակիստանյան նավի գործողություններն «անընդունելի և ոչ պրոֆեսիոնալ» են եղել, և պաշտոնական բողոք է հայտնել։
Հնդկաստանի ԱԳՆ տվյալներով՝ բախումը տեղի է ունեցել միջազգային ջրերում և լուրջ վնասների չի հանգեցրել։ Միևնույն ժամանակ, հնդկական կողմը պնդում է, որ պակիստանյան ռազմածովային ստորաբաժանման գործողությունները խախտել են 1991 թվականի ապրիլին երկու երկրների միջև կնքված՝ ռազմական վարժանքների, մանևրների և զորքերի տեղաշարժի մասին նախնական տեղեկատվության փոխանակման համաձայնագրի 10-րդ հոդվածը։
Նյու Դելին Պակիստանի իշխանություններին կոչ է արել ապահովել, որ երկու երկրների բոլոր ռազմական ստորաբաժանումները պահպանեն անհրաժեշտ զգուշության միջոցները և գործող երկկողմ համաձայնագրերի դրույթները՝ նման միջադեպերի կրկնությունը թույլ չտալու համար։
Հնդկաստանի ԱԳՆ-ն հայտնել է նաև, որ Իսլամաբադում իր ժամանակավոր հավատարմատարին հանձնարարել է համանման բողոք փոխանցել Պակիստանի արտաքին գործերի նախարարությանը։





























