Աշխարհի խոշորագույն Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ամուսնացել է և սոցցանցի իր էջում փոխել է իր համապատասխան կարգավիճակը:Ցանցում Ցուկերբերգը նաև տեղադրել է ամուսնության արարողության նկարներ: Հյուրերի համար Ցուկերբերգի ամուսնությունը անակնկալ է եղել: 

Ամենաերիտասարդ միլիարդատերներից մեկի կինն է դարձել 27-ամյա Պրիսցիլա Չանը, որի հետ Ցուկերբերգը հանդիպում էր ավելի քան 9 տարի: 

Նախորդ երկուշաբթի Չանն ավարտել է Կալիֆոռնիայի համալսարանի բժշկական ֆակուլտետը: