Սեպտեմբերի 17-ին՝ օրվա երկրորդ կեսին, Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ։ Օդերևութաբանները կանխատեսում են, որ ամպրոպի ժամանակ արևմտյան քամու պոռթկումները կուժգնանան՝ հասնելով 17-20 մ/վրկ-ի։ Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնել են NEWS.am-ին, Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում առաջիկա գիշերը կլինի +17+19, վաղը ցերեկը՝ +32+34։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +24+29,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +24+27,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +30+32,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +23+27,
Լոռիում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +24+28,
Տավուշում՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +29+32,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +23+27,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +29+33,
Արարատում՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +33+35,
Արմավիրում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +32+34,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +23+26,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +32+34,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +32+35,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +27+30։





























