Իտալիայի հյուսիսում գտնվող Բոլոնիա նահանգում  մայիսի 20-ին երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետեւանքով 5  մարդ է զոհվել:

Հաղորդվում է, որ նրանցից երկուսը զոհվել են կերամիկայի գործարանի փլուզման ժամանակ, եւս երկուսը մահացել են սթրեսի հետեւանքով ստացած կաթվածից: 6,0  մագնիտուդով ստորերկրյա ցնցումները գրանցեվել են մայիսի 20 ի գիշերը: Էպիկենտրոնը գտնվել է Բոլոնիա քաղաքից  50 կմ հեռավորության վրա: 

Նշվում է, որ վնասվել են բավականի թվով շենքեր:  Ավելի քան հարյուր մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: