Մերձմոսկվայում մայիսի 20-ի գիշերը սպանվել է ռուսաստանցի խոշոր ձեռնարկատեր, կահույքի «Մարտի 8» հոլդինգի նախագահ Միխայիլ Կրավչենկոն:
Ինչպես հաղորդում է «Պրավդան», ժամը մոտ 04:00 –ի սահմաններում Կրավչենկոյի «Mercedes»-ի ճանապարհը կտրել են եւ առնվազն վեց կրակոց արձակել նրա վրա: Ստացված վնասվածքներից 46-ամյա գործարարը տեղում մահացել է:Հետաքննությունը ենթադրում է, որ հանցագործները երկուսն են եղել: Հարուցվել է քրեական գործ` սպանության փաստով:Միխայիլ Կրավչենկոն կահույքի ֆաբրիկանների խոշոր ցանցի սեփականատեր էր:




























