ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Շարվաշիձեին։ Այս մասին NEWS.am—ին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև միջխորհրդարանական կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր։ 

Կողմերը կարևորել են փոխգործակցության բարձր մակարդակը և դրա զարգացման ներկայիս ընթացքը՝ ընդգծելով հետագա խորացման անհրաժեշտությունը։