ՆԱՏՕ-ի գագաթնաժողվին մասնակցելու նպատակով Չիկագո մեկնած Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին այնտեղ հանդիպել է իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւի հետ:Ինչպես հաղորդում է InterpressNews-ը, հանդիպման հիմնական թեման եղել է վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող Դավիդ Գարեջի վանական համալիրի հարցը:
«Վրաստան վերդառնալուն պես նախագահի կարգադրությամբ այդ ուղղությամբ ջանքերը կկրկնապատկվեն»,-լրագրողներին ասել է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, Թբիլիսիից 60 կմ հեռավորության վրա գտնվող եզակի վանական համալիրի տարածքում Ադրբեջանը սահմանային անցակետ էր տեղակայել: Հոգեւորականների խոսքով, ադրբեջանցի սահմանապահները վրացի զբոսաշրջիկներին թույլ չեն տալիս համալիրի տարածքի մյուս հատված մուտք գործել:Թբիլիսիում մայիսի 20-ին ի պաշտպանություն վանական համալիրի երթ է անցկացվելու:




























