Սերբիայում այսօր նախագահական ընտրությունների երկորդ փուլն է անցկացվում: Ինչպես հաղորդում է  «Ազատություն» ռադիոկայանը,  երկրի ողջ տարածքում բացվել են 8 390 տեղամասերը, քվեարկությունը կշարունակվի 13 ժամ:

Ընտրություններն անցկացվում են  ուժեղացված վերահսկողության ներքո, քանի որ առաջին փուլից հետո Թոմիսլավ Նիկոլիչը կառավարող դեմոկրատներին մեղադրել էր արդյուքները կեղծելու մեջ: Սերբ վերլուծաբաններն այսօրվա քվեարկությունը նաեւ յուրօրինակ հանրաքվե են համարում, որում կորոշվի երկրի ապագան. ազգայնական Նիկոլիչի հաղթանակի դեպքում կարող է հարցականի տակ լինել Սերբիայի եվրոպական կողմնորոշումը, գրում է NEWSru.com-ը:

Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, մայիսի 7 –ին կայացած նախագահական ընտրությունների առջաին փուլի արդյունքում գործող նախագահ Բորիւս Թադիչն ստացել էր քվեների 25,33%-ը, ազգայնական Թոմիսլավ Նիկոլիչը` 24,99%-ը: