Սեպտեմբերի 16-ին 90  տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը՝ Վիլհելմ Վլադիմիրի Կարապետյանը։

Հոգեհանգիստը տեղի կունենա 2026 թվականի սեպտեմբերի 17-ին՝ ժամը 17։00-ից Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում։

Վերջին հրաժեշտի արարողությունը կկայանա  սեպտեմբերի 18-ին ժամը 13:00-ին՝նույն վայրից։

Վիլհելմ Վլադիմիրի Կարապետյանը հայտնի գործարար, բարերար և մտավորական է, ով երկար տարիներ մասնագիտական ակտիվգործունեություն է ծավալել ինչպես Հայաստանում, այնպես էլ նախկին ԽՍՀՄտարածքում և արտերկրում։

Որպես էներգետիկայի ոլորտի բարձրակարգ մասնագետ՝ նա երկար տարիներ գործուղվել ու աշխատել է արտասահմանյան երկրներում, մասնավորապես՝ Կուբայում և Գերմանիայում։ Վաստակավոր էներգետիկ Վիլհելմ Կարապետյանի աշխատանքային կենսագրությունը տասնամյակների պատմություն ունի՝ փոքր էլեկտրակայանից մինչև «Էներգանորոգում» գործարան:

Նա երկարամյա և արդյունավետ գործունեություն է ծավալել Հայաստանի հանրապետության էներգետիկայի ոլորտում՝ իր մասնագիտական գիտելիքներով, փորձով և ներդրած նշանակալի ավանդով նպաստելով ոլորտի զարգացմանն ու առաջընթացին։

Հայաստանի էներգահամակարգի 100-ամյակի կապակցությամբ ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով: Վ. Կարապետյանը ակտիվորեն զբաղվել է բարեգործությամբ, հատկապես Արցախի Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղում, ինչի համար 2011 թվականին Արցախի Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով։ Զբաղվել է նաև գրական գործունեությամբ՝ հիշարժան է 2009 թվականին լույս տեսած «Զրույց թոռների հետ» գիրքը: