Ռուսաստանը չէր ցանկանա «վճարել» Հայաստանի եվրաինտեգրման համար այն արտոնությունների հաշվին, որոնք հանրապետությունն ստանում է ԵԱՏՄ-ին անդամակցության շնորհիվ։ Այս մասին Երիտասարդության միջազգային փառատոնի շրջանակում անցկացվող «Աշխարհի նոր ճարտարապետությունը» նստաշրջանի ընթացքում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Եթե հայկական օրենսդրության և նորմատիվ պրակտիկայի մեջ եվրաստանդարտների ներդրման գործընթացն արդեն սկսվել է, ապա Ռուսաստանը չէր ցանկանա Եվրոպական միությանն անդամակցելը կամ անդամակցության նախապատրաստումը վճարել այն հսկայական արտոնությունների հաշվին, որոնք Հայաստանն ստանում է Եվրասիական տնտեսական միությունում», — ասել է նա։
Լավրովը հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին Բիշքեկում կայացած ՇՀԿ գագաթնաժողովում պայմանավորվել են առանձին հանդիպում անցկացնել ԵԱՏՄ-ին հանրապետության անդամակցության և նրա եվրաինտեգրման հետ կապված հարցերի շուրջ։




























