Ֆրանսիայում մայիսի վերջից անոմալ շոգի երեք շրջանների ընթացքում գրանցվել է մոտ 8 հազար ավելցուկային մահ։ Տվյալները հայտնել է Ֆրանսպրես գործակալությունը (AFP)՝ հղում անելով Ֆրանսիայի Հանրային առողջապահության ազգային գործակալությանը։
Միևնույն ժամանակ գործակալությունում ընդգծել են, որ առայժմ անհնար է պարզել, թե այդ մահերի որ մասն է անմիջականորեն պայմանավորված եղել բարձր ջերմաստիճանով։ Տվյալները մնում են նախնական և կարող են վերանայվել ամբողջ ամառային շրջանի վերլուծության ավարտից հետո։ Ֆրանսիայում շոգի հետևանքների համաճարակաբանական մշտադիտարկման սեզոնը տևում է հունիսի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը։
«2026 թվականի ամառը բացարձակապես աննախադեպ էր, անոմալ շոգի շրջանները հաջորդում էին գրեթե մշտապես», - Ֆրանսպրես գործակալությունը մեջբերում է գործակալության ներկայացուցիչ Գիյոմ Բուլանժեին։ Նա նշել է, որ սովորաբար անոմալ շոգով օրերը կազմում են ամառային շրջանի մոտ 5%-ը, սակայն այս տարի այդ ցուցանիշը զգալիորեն ավելի բարձր կլինի։
Météo-France-ի տվյալներով՝ 2026 թվականի ամառը դարձել է Ֆրանսիայում դիտարկումների սկզբից՝ 1900 թվականից ի վեր, ամենաշոգը՝ այդ ցուցանիշով գերազանցելով 2003 և 2022 թվականների ամառային սեզոնները։


























