Իտալիայի Բոլոնիա նահանգում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է վեցի, զոհվել է տեղի ձեռնարկություններից մելի չորրորդ աշխատակիցը:Ինչպես հաղորդել էր «ՌԻԱ Նովոստին», երկրաշարժի զոհերի թվում Գերմանիայի մեկ քաղաքացի կա, ինչպես նաեւ Սանտ Ագոստինո քաղաքի 103-ամյա երկարակյաց բանկչուհին:
Նրանք երկուսն էլ մահացել են սրտի նոպայից, որն առաջացել է վախից:
Ինչպես տեղեկացրել էր NEWS.am –ը, 6,0 մագնիտուդով ստորերկրյա ցնցումները գրանցվել են մայիսի 20 -ի գիշերը: Էպիկենտրոնը գտնվել է Բոլոնիա քաղաքից 50 կմ հեռավորության վրա: Ավելի քան 50 մարդ է տուժել, մի շարք քաղաքներում շենքեր են փլուզվել:




























