Միջազգային քրեական դատարանը որոշել է Ֆիլիպինների նախկին նախագահ Ռոդրիգո Դուտերտեին թողնել կալանքի տակ։ Որոշման մասին հայտնել են ատյանի մամուլի ծառայությունից։
«Դատարանը որոշում է ընդունել, որ պարոն Դուտերտեն պետք է մնա կալանքի տակ»,- դատարանում հավատարմագրված լրագրողներին հայտարարել է Միջազգային քրեական դատարանի ներկայացուցիչը։




























