Ամերիկյան Ջորջիա նահանգում մայիսի 19-ին խոշոր վթար է տեղի ունեցել. բախվել է դպրոցական 6 ավտոբուս, արդյուքնում 65 մարդ է տուժել:
Ինչպես հաղորդում է CNN-ը, երեխաներին տեղափոխող ավտոբուսները Բերկից ուղեւորվել են նահանգի արեւմտյան մասում գտնվող «Six Flags Over Georgia» մանկական այգի: Ավտոբուսներից մեկն արգելակել է, որից հետո սկսվել է շղթայական ռեակցիա, եւ իրար ետեւում գտնվող ավտոբուսները բախվել են մեկը մյուսին:




























