Վատիկանը սպառնացել է դատական հետապնդում սկսել իտալացի լրագրող Ջանլուիջի Նուցիի նկատմամբ` նրա «Նորին Սրբություն» (Sua Santita) գրքի համար: Սուրբ աթոռի կարծիքով` գիրքը  խախտում է Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ի անձնական կյանքի իրավունքը:

Ինչպես հաղորդում է Associated Press-ը,  գիրքը նվիրված  է կաթոլիկ եկեղեցում իշխանության համար մղվող անդրկուլիսյան պայքարին: Գրքի հեղինակը օգտագործել է նաեւ Բենեդիկտոս XVI-ի եւ նրա քարտուղարի միջեւ կայացած գաղտնի գրագրությունից հատվածներ:

Մայիսի 19 –ին Սուրբ աթոռի ներկայացուցիչ Ֆեդերիկո Լոմբարդին հայտարարել է, որ Նուցիի գիքրը «զրպարտչական» եւ «հանցավոր»  բնույթ ունի: Նա նաեւ խոստոցել է գտնել նրանց, ովքեր «գողացել են» Պապի անձնական փաստաթղթերը: