ԵՄ գնալ–գնալու վերաբերյալ հարցերը որոշվում են ժողովրդի կողմից և իր մասնակցությամբ. Մեր խնդիրը այս փուլում այլընտրանք ձևավորելն է. երբ յդ այլընտրանքը իրատեսորեն ձևավորված կլինեն, այսինքն զարգացումները կգնան այդպես, կգա նաև ժողովրդի դիրքորոշում արտահայտելու ժամանակը։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ իր խոսքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե կառավարությունը ի վերջո, գնում է դեպի ԵՄ, թե՞ պարզապես այդպիսի տպավորություն է ուզում թողնել։

Ինչ վերաբերում է նրան, որ Բիշքեկում ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ ՀՀ–ն ընդունել է ԵՄ անդամակցության մեկնարկի մասին օրենքը՝ կանխելով հանրաքվեն, Փաշինյանն ասաց. «Այս պահին Հայաստանի և ԵՄ–ի հարաբերությունները գտնվում են մենաբարձր կետում և րդեն իսկ տեղի են ունենում պրոցեսներ, այդ թվում վիզաների ազատականացման գործընթացը, երեվ Եվրախորհրդարանն ընդունեց Հայաստանի ապրանքների ներկրման հետ կապված մաքսային արտոնյալ ռեժիմ սահմանելու որոշումը։ Քանի դեռ մեր ժողովուրդը այդ մանդատը տվել է, մենք այդ պրոցեսը տանելու ենք առաջ։

Տեմպի մասով և քայլերի մասով, ինչ–որ մեկը կարող է համարել, որ դա նորմալ տեմպ է և նորմալ քայլեր են, ինչ–որ մեկն էլ կարող է դրա հետ չհամաձայնել։ Սա մեր տեմպն է, մեր արագությունն է, մեր պատկերացումն է ճիշտ արգության մասին։ Մենք հանրաքվե այս պահին չենք անում, որովհետեւ հանրաքվեի առարկան չկա այս պահին։ Մենք այլընտրանքը ձևավորենք, և հարցը պատվիրկենք ժողովրդին։ Երբ այդ կետը կգա, նրանք, որոնք կողմնակից են այդ տարբերակին, կոչ կանեն քվեարկել դրա օգտին, ովքեր դեմ կլինեն, այդպիսի կոչ կանեն։ Մեր խնդիրը հարցը հասունացնելն է»։