Խաղաղ օվկիանոսի հատակում գիտնականները բակտերիաներ են հայտնաբերել, որոնք առանց սնող նյութերի ապրում են մինչեւ 86 մլն տարի:

Ինչպես տեղեկացնում է ScienceNow-ն, նրանց հաջողվում է այնպիսի երկարակեցություն ապահովել դանդաղ մետաբոլիզմի շնորհիվ:

Գիտնականերն այդ միկրոբները հայտնաբերել են Հավայան կղզիներից մոտ 1000 կմ հյուսիս գտնվող տարածության վրա: Սա Երկրի վրայի ամենաամայի հատվածներից մեկն է:

Ջրի խորը շերտերում գտնվող օրգանիզմներն էներգիա ստանում են, սակայն  այդ հատվածում դա ծայրահեղ դանդաղ է տեղի ունենում. հազար տարվա ընթացքում տիղմի շերտն աճում է մեկ միլիմետրով: