Ճապոնական Ուցունոմիա քաղաքում սամուրայական թրով զինված տարեց տղամարդը հաձակվել է անշարժ գույքի գործակալների վրա:

63-ամյա Հիֆումի Կուվադան կտրել է գործակալության տնօրենի ձեռքը, վիրավորել եւս երկու աշխատակցի եւ անհետացել:Իրավապահներին, սակայն, հաջողվել է ձերբակալել նրան: Կուվադան իր արարքը բացատրել է նրանով, որ «հաշիվներ է ունեցել ռիելթորական ընկերության հետ»: Իրավապահների տվյալներով` տարեց ճապոնացին զբաղվել է շինարարական բիզնեսով եւ հանցագործությունից առաջ գործակալության տնօրենին համագործակցության առաջարկ է արել:

Ոստիկանությունը պարզում է, թե որտեղեից է Կուվադայի մոտ սամուրայական թուր հայտնվել, քանի որ նման զենքի համար հատուկ թույլտվություն է  անհրաժեշտ: Իսկ ծանր վիրավորված ռիելթորները հոսպիտալացվել են: