Սեպտեմբերի 17-ին Երևանում շարունակվում է Հայաստանի նորընտիր խորհրդարանի առաջին քառօրյայի աշխատանքը։

Այժմ քննարկվում է տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերով խորհրդարանի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։

Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցությունը, որին այդ պաշտոնը հասել է քվոտայով, առաջադրել է իր պատգամավոր Ռուբեն Մխիթարյանի թեկնածությունը։