Պակիստանի իշխանությունները մայիսի 20 –ին արգելափակել են Twitter-ը: Ինչպես հաղորդել է DawnNews հեռուստաալիքը, պատճառը Twitter –ի ադմինիստրացիայի կողմից «հակաիսլամական» նյութը հեռացնու պահանջի մերժումն է եղել:
Ըստ լրատվամիջոցների, այդ «հակաիսլամական» նյութը կոչ է արել մասնակցել Facebook –ում անցկացվող Մուհամեդ մարգարեի ծաղրանակարների մրցույթին, ինչը Պակիստանում անարգանք են համարել:«Մենք ստիպված ենք արգելափակել, քանի որ նրանք չհամաձայնեցին հեռացնել այդ նյութը»,-պարզաբանել է Պակիստանի իշխոնությունների ներկայացուցիչը` ավելացնելով, որ եթե Twitter-ն ընդունի իրենց պահանջը, արգելքը կհանվի:




























