Կանադայում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձի կապակցությամբ սեպտեմբերի 21-ին՝ երեկոյան ժամը՝ 10:00-ին (10 p.m.), Նիագարայի ջրվեժը կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով։
«Դեսպանությունը սիրով հրավիրում է բոլոր ցանկացողներին ներկա գտնվելու այս խորհրդանշական միջոցառմանը։
Նույն օրը Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի ՀՀ դրոշը , իսկ Օտտավայի քաղաքային նշանը (Ottawa Sign) կլուսավորվի ՀՀ դրոշի գույներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։




























