ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Նահանգների ներկայացուցիչները մեծ ջանքեր են գործադրում ուկրաինական հակամարտությունն ավարտելու համար, ինչի պատճառով երկրում աճում են դիզելային վառելիքի գները, և խոստացել է, որ կարգավորումը շուտով ձեռք կբերվի։

«Մենք շատ լուրջ աշխատում ենք, որպեսզի Ռուսաստանն ու Ուկրաինան (հասնեն կարգավորման)... Գիտեք, ես ավարտել եմ ութ պատերազմ։ Եվ ամենաբարդը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև է, որովհետև առաջնորդները ատում են միմյանց»,- ասել է Թրամփը Հյուսիսային Կարոլինա նահանգում իր կողմնակիցների հանրահավաքում։

Թրամփի խոսքով՝ ուկրաինական հակամարտությունը ԱՄՆ-ում դիզելային վառելիքի գների բարձրացման պատճառ է դառնում։ «Բայց սա շուտով կավարտվի»,- ասել է ԱՄՆ նախագահը։