Լիբիայում 60 տարեկանում քաղցկեղից մահացել է 1988թ. շոտլանդական Լոկերբիում ահաբեկչության կազմակերպիչ Աբդելբասետ Ալի ալ Մեգրահին:Ինչպես հաղորդում է Reuters-ը, առողջական վիճակի պատճառով բանտից ազատվելուց հետո ահաբեկիչը բնակվում էր Լիբիայում:Հիշեցնենք, որ 1988թ. Լոկբիրիում պայթեցվել էր ուղեւորատար օդանավը, որում գտնվել էր 270 մարդ:
Միակ մեղավոր էր ճանաչվել Միգրահին, ով դատապարտվել էր ցմահ ազատազրկման: 2009թ. Շոտլանդիայի արդարադատության նախարարը նրան ազատ արձակելու սկանդալային որոշում էր կայացրել` դա բացատրելով քաղցկեղով հիվանդ դատապարտյալի նկատմամբ ներողամտությամբ: Ավելի ուշ WikiLeaks-ում հրապարակված փաստղթղթերից պարզ էր դարձել, որ ահաբեկչի ազատ արձակմանը նպաստել է Լոնդոնը, մասնավորապես` ВР ընկերությունը, հույս ունենալով Լիբիայում նավթի հանքավայրերի շահագործման իրավունք ստանալ: Լրագրողները բացահայտել էին, որ Մեգրահին բնակվում էր շքեղ առանձնատանը:


























