Կոլումբիայում գտել են Cessna T206 ինքնաթիռը, որը վթարի էր ենթարկվել Չոկո դեպարտամենտի Կոնդոտո քաղաքից դեպի Բոգոտայի Գուայմարալ օդանավակայան չվերթի ընթացքում։ Օդանավում գտնվող բոլոր 5 անձինք զոհվել են։ Սեպտեմբերի 16-ին X սոցիալական ցանցում այս մասին հայտնել է երկրի նախագահ Աբելարդո դե լա Էսպրիելյան։

«Ցավոք, իշխանությունները հաստատեցին, որ օդանավում գտնվող բոլոր անձանց մարմինները հայտնաբերվել են», — գրել է քաղաքական գործիչը։

HK-4985 գրանցման համարով ինքնաթիռը ռադարներից անհետացել էր սեպտեմբերի 13-ի առավոտյան՝ դեպի Բոգոտա թռիչքի ժամանակ։ Օդանավի հետ վերջին կապը հաստատվել էր Չոկո և Ռիսարալդա դեպարտամենտների սահմանակից լեռնանտառային հատվածում։

Ավելի ուշ որոնողական խմբերը կործանման ենթադրյալ վայրը հայտնաբերել էին «Տատամա» ազգային պարկի տարածքում։ Ինքնաթիռը ընկել էր դժվարանցանելի լեռնային տեղանքում, իսկ որոնողափրկարարական աշխատանքները բարդանում էին անբարենպաստ եղանակի ու բարդ ռելիեֆի պատճառով։ Փրկարարներին դեպքի վայր հասցնելու համար ուղղաթիռներ են կիրառվել։