Նյու Յորքում կտեղադրվեն նոր հասարակական զուգարաններ, որոնցից օգտվելու ժամանակը կսահմանափակվի 10 րոպեով։ Ժամանակը լրանալուց հետո դռները ինքնաբերաբար կբացվեն, հայտնել է քաղաքապետ Զոհրան Մամդանին։

Պիլոտային ծրագրի շրջանակում քաղաքում ընդհանուր առմամբ կտեղադրվի 17 մոդուլային զուգարան, որոնք կգործեն առավոտյան 7:00-ից մինչև 22:00-ն։ Դրանցից օգտվելու համար անհրաժեշտ կլինի հատուկ հավելված կամ համապատասխան քարտ։

«Որոշակի ժամանակ անց այս զուգարաններում թարթող լուսային ազդանշաններ են միանում՝ հասկացնելով մարդուն, որ նա պետք է դուրս գա», — մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մամդանին՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես են իշխանությունները պայքարելու նման վայրերում թմրամոլության, մարմնավաճառության և անօթևանների դեմ։

Մոդուլային զուգարանների վրա նշված է հստակ սահմանաչափ՝ 10 րոպե։

«Բազմաթիվ ազդանշաններից ու օգտագործման ժամանակն սպառվելու մասին ծանուցումից հետո դուռն ի վերջո կբացվի։ Ընդ որում, օգտատերը նախապես մի քանի անգամ զգուշացվում է այդ մասին», — հավելել է կապալառու ընկերության ներկայացուցիչ Ջեսիկա Հայնսելմանը։