Աֆղանստանում մայիսի 20-ին թալիբների գրոհի արդյունքում ՆԱՏՕ-ի երկու զինծառայող է սպանվել: Միժամանակ ՆԱՏՕ-ն հարձակման որեւէ  մանրամասն չի հարապարակում, ինչպես նաեւ չի հայտնում սպանվածների ինքնությունը:

Ինչպես հաղորդում է AP գործակալությունը, աֆղանական իշխանությունները հայտնում են, որ մահապարտ ահաբեկչը պայթեցրել է ոստիկանական անցակետը երկրի հարավում:Միջադեպի արդյունքում տուժել է նաեւ 6 երեխա, որոնցից 2-ը ծանր վիճակում են: Պայթյունի պատասխանատվությունն ստանձնել է «Թալիբան» խմբավորումը: