Այս պահին դեռ նորություն չկա, թե ով պետք է Ռուբեն Ռուբինյանին փոխարինի Հայաստան–Թուրքիա կարգավորման գործընթացում որպես բանագնաց։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ԱԳ նախարարության մեր աղբյուրները։
Հիշեցնենք, որ Ռուբեն Ռուբինյանի՝ ԱԺ նախագահ նշանակվելուց հետո հայկական կողմից բանագնացի պաշտոնը թափուր է և մինչ օրս հայտնի չէ, թե ով պետք է նրան փոխարինի Թուրքիայի հետ բանակցություններում։




























