Իտալիայի հյուսիսում մայիսի 20-ին, երեւանյան ժամակով ժամը 17:18 –ին 5,1 մագնիտուդով հզոր հետցնցում է գրանցվել: Ինչպես հաղորդում է Reuters-ը, փլուզվել են մի քանի շենքեր:
Հիպոկենտրոնը գտնվել է 10,6 կմ խորության վրա: Նոր զոհերի մասին տվյալներ չկան:
Ինչպես տեղեկացրել էր NEWS.am –ը, 6,0 մագնիտուդով ստորերկրյա ցնցումները գրանցվել են մայիսի 20 -ի գիշերը: Էպիկենտրոնը գտնվել է Բոլոնիա քաղաքից 50 կմ հեռավորության վրա: Ավելի քան 50 մարդ է տուժել, մի շարք քաղաքներում շենքեր են փլուզվել: Վերջին տվյալներով` զոհվել է 7 մարդ, հարյուրավոր իտալացիներ անօթեւան են մնացել:




























