Սիրիայի հարավ-արեմուտքում գտնվող Դումա քաղաքում մայիսի 20-ին, ՄԱԿ-ի պահակախմբից ընդամենը 150 մետրի վրա պայթուցիկ սարք է գործի դրվել:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, ՄԱԿ-ի խմբի կազմում է եղել նաեւ այդ երկրում դիտորդական առաքելության ղեկավար Ռոբերտ Մուդը:Պայթյունը որոտացել է այն ժամանակ, երբ առաքելության ղեկավարի մեքենան կանգնել է ռազմական անցակետերից մեկի մոտ:




























