Հարավաֆրիկյան Հանրապետությունում երիտասարդ կնոջը նրա աղջկա եւ մոր աչի առաջ բռնաբարած այլասերվածին դատապարտել են 17 ժամկետ ցմահ ազատազրկման:
Ինչպես հաղորդում է The Independent Online-ը, տուժածի 55-ամյա մայրը դատարանում պատմել է, որ դստեր եւ թոռան հետ գերեզմանոցում է եղել, որը նրանց մոտեցել է հանցագործը: Նա սկզբում ներկայացել է որպես թիկնապահ եւ առաջարկել է ուղեկցել նրանց:
Հայտնվելով անմարդաբնակ վայրում, նա կանանցից պահանջել է իրեն տալ գումարն ու բջջային հեռախոսները, որից հետո ստիպել է 20-ամյա դեռատի կնոջը հանվել, եւ մոր ու վեցամյա դստեր աչքի առաջ բռնաբարել է նրան:Ռիկոտսոն մեղավոր է ճանաչվել 12 բռնաբարության մեջ:



























