Դաղստանում սպանվել է հանցավոր խմբավորման ղեկավար Ասլան Մամեդովը, ում գրոհայիններն անվանում էին «հյուսիսային հատվածի էմիր»:

Նա հայտնի էր նաեւ Մուաս մականունով:Ինչպես հաղորդում է BMF.ru-ն, Մամեդովը սպանվել է հատուկ գործողությունների ժամանակ` Խասավյուրտում:ՌԴ ազգային հակաահաբեկչական կոմիտեի օպերատիվ շտաբների տվյալներով, «Մուասը» Դաղստանի ընդհատակյա ավազակախմբերի պարագլուխներից էր եւ հանցավոր հիերարխիայի մեջ երրորդը: