Ապակեգործության ոլորտում գործունեություն ծավալող «Prof Glass» ընկերությունն ազատվել է ներմուծման մաքսատուրքից։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության սեպտեմբերի 17-ի նիստում։
Ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսված է մետաղապլաստե և ալյումինե դռների, պատուհանների, ինչպես նաև այլ կոնստրուկցիաների արտադրության համար։




























