Նարեկ Նալբանդյանը չի կարող գնել «Ջերմուկ գրուպը», այն չի վաճառվում: Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը հերքում է տեղեկությունը, թե «Ջերմուկ գրուպը» վաճառվում է։

Հարցին, թե տեղեկություն կա, որ «Ջերմուկ գրուպը» հանել եք վաճառքի, ով ուզի կարող է գնի, օրինակ, Նարեկ Նալբայդյանը՝ Արսենյանը պատասխանեց. «Չի կարող գնի, չի վաճառվում»։

Հարցին, թե Արսենյանի հայրն էլ նախկին ՀՀԿ-ական է, մտավախություն չունի, նրա հետևից էլ կարող են գալ, քանի որ Փաշինյանը հիմա ընկել է նախկինների հետևից՝ Արսենյանը պատասխանեց. «Չեմ կարծում։ Մենք զրոյից կառուցել ենք «Ջերմուկ գրուպը», չենք սեփականաշնորհել»։