Ընդդիմադիր «Հայաքվե» շարժման համակարգող Ավետիք Չալաբյանը հույս ունի, որ Սամվել Կարապետյանն ազատ կարձակվի տնային կալանքից։ Այս մասին նա հայտարարել է լրագրողների հետ զրույցում։
Քաղաքական գործիչը, ով ինքը վերջերս է ազատ արձակվել կալանքից, նշել է, որ բռնապետության պայմաններում դժվար է ակնկալել, թե դատավորը առաջնորդվելու է խղճի ու օրենքի հրամայականով, այդուհանդերձ՝ նման բան թեև հազվադեպ, բայց պատահում է, ինչպես եղավ հենց իր՝ Չալաբյանի պարագայում։ Նա հույս է հայտնել, որ Կարապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխության կենթարկվի․ վերջինս կալանքի և տնային կալանքի տակ է անցկացրել 450 օր։
Քաղաքական գործիչն ընդգծել է, որ իշխանություններին հաջողվել է իրենց կամքին ենթարկել դատավորների մեծ մասին, սակայն դեռևս կա չենթարկվողների շուրջ 10 տոկոսը։



























