Մոսկվայում հերթական անգամ ցրել են ընդդիմադիրների ճամբարը: Այդ մասին հայտնում են ականատեսները սոցցանցերում:
«Բարիկադնայա» մետրոյի մոտ ժամը 2:40-ին մի քանի մեքենաներ են հայտնվել, եւ ՕՄՕՆ-ականները ձերբակալել են համարյա բոլոր նրանց, ովքեր գտնվել են Կուդրինյան հրապարակում: Ըստ նախնական տվյալների` ձերբակալվել են 20-ից 40 ակտիվիստներ, հայտնում է «Ռոսբալտը»: Հրապարակում միայն մի քանի աղջիկ է մնացել:
Մայիսի 19-ի գիշերը ՕՄՕՆ-ի աշխատակիցները ցրել էին նաեւ Կուդրինյան հրապարակի ընդդիմության ճամբարը:
Այդ ժամանակ ակտիվիստները տեղափոխվել էին Արբատ` Բուլատ Օկուջավայի հուշարձանի մոտ: Մեկ օրվա ընթացքում ոստիկանությունը ձերբակալել է շուրջ 50 մարդու, իսկ մայիսի 20-ի երեկոյան ընդդիմադիրները դուրս են հանվել Արբատից:
Մոսկվացիներն ընդդիմադիր «ժողովրդական զբոսանքներ» են կազմակերպում մայիսի 8-ից: Առաջին` ամենաբազմամարդ ճամբարը հայտնվել էր Չիստոպրուդյան զբոսայգում, սակայն մայիսի 16-ի առավոտյան այն ցրվել էր:




























