ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը 5 օրով գործուղվում է Չինաստան։
Որոշման մեջ ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին 2026 թվականի սեպտեմբերի 20-24-ը գործուղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին)՝ Կայուն տրանսպորտի հարցերով գլոբալ ֆորումին մասնակցելու նպատակով։
2. Դավիթ Խուդաթյանի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի:





























