Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Կիևյան կամրջի տակ դի կա։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է մահացածի ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը, որը կլինի 30-35 տարեկան, Կիևյան կամրջի վրա է թողել իր «բարսետկան», ապա իրեն ցած նետել։