Մոսկվայում ղրղըզները եւ ուզբեկները զանգվածային կռիվ են սարքել, որի արդյունքում ձերբակալվել է 79 մարդ:
Կռիվը տեղի է ունեցել մայիսի 20-ի երեկոյան` Օլիմպիական պողոտայում:
Հակամարտությունից հետո հիվանդանոց է դիմել Ղրղըզստանի 20-ամյա քաղաքացի, որը գլխի վնասվածք էր ստացել: Ավելի ուշ հիվանդանոց էր տեղափոխվել եւս մեկ երիտասարդ, որը որովայնի վնասվածք էր ստացել, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Ոստիկանությունում ձերբակալվածների հետ տարել են պրոֆիլակտիկ զրույցներ կատարվածի կապակցությամբ նրանցից բացատրություն են պահանջել, իսկ այնուհետեւ բաց են թողել: Զանգվածային կռվի փաստով ստուգում է սկսվել:




























