Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին Facebook սոցիալական ցանցում վիրավորական հրապարակում է արել։

Մասնավորապես, Զուլֆուգարովի խոսքը վերաբերում էր մի տեսանյութի, որում պատկերված էր Սևանա լճում Փաշինյանի լողալու պահը։
«Դու այծ... ես, քանի դեռ լիճը չեն բաժանել, մեր Գոյչա մի խցկվիր.... թե չէ մենք էլ կլողանք»։– գրել է Զուլֆուգարովը։





























