Դաղստանում վերականգնվել է պայթյունի հետեւանքով վթարված Մոզդոկ-Քազիմագոմեդ գազատարը: Այսօր` մայիսի 21-ին, առավոտյան ժամը 07:00-ին գազի մատակարարումը վերականգնվել է: Շինարարները ստիպված են եղել փոխել գազատարի 96-մետրանոց հատվածը: Այդ աշխատանքներին ներգրավվել է 140 միավոր տեխնիկա:
Ավելի վաղ իրավապահները հայտնել էին, որ վթարը դիվերսիայի արդյունք է: Խողովակաշարի վնասված հատվածների բնույթից ելնելով, մասնագետները վարկած են առաջ քաշել, որ խողովակաշարի վրա գործ է դրվել երկու պայթուցիկ սարք:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ մայիսի 18-ին Մոզդոկ-Քազիմագոմեդ մայրուղային գազատարը հրդեհվել է Քըզըլյուրտի շրջանում:
Վթարի հետեւանքով Դաղստանի մի քանի տասնյակ բնակավայրեր մնացել են առանց գազի:




























