Մեքսիկական Los Zetas թմրակարտելի առաջնորդներից մեկը` Դանիել Էլիզոնդոն` «Խելագար» մականունով, ձերբակալվել է: Նա կասկածվում է 49 մարդու սպանության մեջ, որոնց աղավաղված դիակները հայտնաբերվել էին մայիսի 13-ին, Մոնտերեյ քաղաքից ոչ հեռու:
Էլիզոնդոն ձերբակալվել էին զինվորականների կողմից, Նուեւո-Լեւոն նահանգի տարածքում, հաղորդում է Associated Press-ը:
Էլիզոնդոն ղեկավարել է Los Zetas-ի ` թմրանյութը Կադերեյտա տեղափոխելու գործողությունները: Այդ քաղաքի մոտ էլ տեղի էին ունեցե սպանությունները: Դիակների մոտ ոստիկանությունը Z տառի նկարն էր գտել: Միեւնույն ժամանակ թմրակարտելը հայտարարություն է տարածել, որում հերքել է իր մասնակցությունը այդ հանցագործությանը:
49 մարդու սպանությունն ամենախոշորներից էր սկսած 2006 թվականից: Զոհվածների ինքնությունը դեռ պարզ չէ, ոստիկանությունը միայն կարծում է, որ նրանք բոլորն էլ Հարավային Ամերիկայից ներգաղթածներ են, որոնք Մեքսիկայից ուղեւորվում էին ԱՄՆ:




























