Հարավային Կորեան չի ուղարկի իր զինծառայողներին Հորմուզի նեղուց, հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնը։
«Թող պարզ լինի։ Զորքերի ուղարկում չի լինի, որը կհանգեցնի հակամարտությանը մասնակցության։ Պատերազմին որևէ մասնակցություն չի լինի»,- ուրբաթ մամուլի ասուլիսում հայտնել է Լի Չժե Մյոնը, նրան մեջբերել է «Ռյոնհափը»։
Նախագահի խոսքով՝ Հարավային Կորեան պետք է իրականացնի «նվազագույն մակարդակի միջոցառումներ»՝ այս շրջանում իր քաղաքացիներին և նավթային ուղիները պաշտպանելու համար, ինչպես անում են նաև մյուս երկրները։
Սեպտեմբերի սկզբին Լի Չժե Մյոնի վարչակազմում հայտարարել էին, որ, հակառակ մի շարք լրատվամիջոցների հաղորդումների, Սեուլը չի պատրաստվում զինվորականներ ուղարկել Հորմուզի նեղուց՝ նշելով, որ հարցի քննարկումը շարունակվում է։
Իր հերթին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ դիմել է Սեուլին՝ հարցնելով, թե արդյոք նա չի ցանկանում մասնակցել «Իրանի Իսլամական Հանրապետության միջուկազերծմանը», սակայն ստացել է բացասական պատասխան։





























