Ուրբաթ առավոտյան նավթի գինը շարունակում է իջնել։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent նավթի նոյեմբերյան ֆյուչերսները վաճառվում են 103,68 դոլարով մեկ բարելի դիմաց, ինչը 1,14 դոլարով (1,09 տոկոս) ցածր է նախորդ աճուրդների փակման համեմատ։ Հինգշաբթի դրանք էժանացել էին 1,01 դոլարով (0,95 տոկոս)՝ մինչև 104,82 դոլար մեկ բարելի դիմաց։
Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում WTI նավթի հոկտեմբերյան ֆյուչերսները նվազել են 0,90 դոլարով (0,88 տոկոս)՝ մինչև 101,01 դոլար մեկ բարելի դիմաց։ Նախորդ աճուրդների արդյունքներով դրանց արժեքը նվազել էր 0,52 դոլարով (0,51 տոկոս)՝ մինչև 101,91 դոլար մեկ բարելի դիմաց։





























