Մոնրեալում ձերբակալել են մայիսի 20-ին տեղի ունեցած  ուսանողական խռովությունների 186 մասնակիցների:

Ոստիկանները կասեցրել են ուսանողական հերթական` արդեն 27-րդ բողոքի ակցիան` ուղղված ուսման վարձի բարձրացման դեմ:

Զանգվածային բողոքների ընթացքում մի շարք հաստատություններում եւ խանութներում կոտրվել են ապակիները, հասցվել է նյութական նաեւ այլ վնաս:

Ինչպես հայտնում է utro.ru-ն, նախորդ շաբաթվա վերջին կանադական Քվեբեկ նահանգի խորհրդարանն, այսպես կոչված,  «հատուկ օրենք» էր ընդունել չարտոնված հանրահավաքները եւ զանգվածային անկարգությունները արգելելու մասին:  Փաստաթուղթը սահմանափակում է առանց ոստիկանությանը տեղեկացնելու  հանրահավաքներ եւ ցույցեր անցկացնելու իրավունքը, արգելում է ցանկացած զանգվածային հավաք ուսումնական հաստատություններից 50 մ-ից ավելի մոտ հեռավորության վրա եւ նախատեսում է լուրջ տուգանքներ խախտողների համար: